Կարևոր իրադարձություններ

Իդլիբում իրավիճակը սրվում է․ ավիահարվածից 33 թուրք զինծառայող է զոհվել

28 Փետրվար, 2020 10:50
Իդլիբում իրավիճակը սրվում է․ ավիահարվածից 33 թուրք զինծառայող է զոհվել

Թուրքիայի զինված ուժերը սիրիական Իդլիբ նահանգի արևելքում ոչնչացրել են կառավարական զորքերի շարասյունը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հրետակոծման են ենթարկվել М-5 (հյուսիս-հարավ) միջպետական մայրուղով տեղաշարժվող սիրիացի զինվորականները։

Ավելի վաղ Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտնել էր, որ թուրք զինծառայողներն Իդլիբում ավիահարվածի են ենթարկվել, կա առնվազն 33 զոհ։

Իդլիբում իրադրության սրման պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի արդյունքներով «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը հայտարարել է, որ այդ միջադեպից հետո Անկարան որոշել է սիրիական զերքերը համարել թշնամական թիրախներ և որ թուրք զինվորների մահվան համար պատասխանատուները կվճարեն ամենաբարձր գինը։

 

Լրահոս

Դիտել ավելին