Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դե՞մ. Ինչ է առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

28 Փետրվար, 2020 08:45
Գևորգ Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դե՞մ. Ինչ է առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և վաղեմության ժամկետ չկիրառել 300.1-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:

Այսինքն՝ Պետրոսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում:

Այս պահին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվում է միայն Ռոբերտ Քոչարյանը, և սրանից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ական պատգամավոր Պետրոսյանը ուզում է ամեն ինչ անել, որ Քոչարյանը վաղեմության ժամկետի կիրառման հիմքով չհայտնվի ազատության մեջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին