Կարևոր իրադարձություններ

Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը. «Փաստ»

28 Փետրվար, 2020 08:12
Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը կկայանա երթ՝ «նվիրված 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին»։ Երևույթն ինքնին արտառոց չէ, քանզի նման երթ կամ հանրահավաք կազմակերպվել է ամեն տարի: 

Սակայն այս տարի երթի հետ կապված մտահոգություններ են հայտնել թե՛ առողջապահության ոլորտի մասնագետները, թե՛ որոշ քաղաքական ուժեր, թե՛ հասարակական տարբեր կազմակերպություններ: Ավելին՝ մեզ հասնող տեղեկություններով, լուրջ անհանգստություններ կան նաև հասարակության մեջ: Բանն այն է, որ մի կողմից՝ սեզոնային գրիպի ակտիվացմամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսի վտանգներով պայմանավորված՝ նման մարդաշատ հավաքի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում: 

Արդյո՞ք Առողջապահության նախարարությունը այս հարցով իր դիրքորոշումն արտահայտել է, և արդյո՞ք նախարարությունում նման վտանգներ չեն տեսնում: 

ԱՆ լրատվական ծառայությունից «Փաստի» հարցմանն ի պատասխան նշեցին. 

«Մեր խորհուրդները տրվում են իրավիճակին համապատասխան։ Բարեբախտաբար, այս պահի դրությամբ մեր երկրում չկա կորոնավիրուս։ Ելնելով մեր երկրի համաճարակաբանական իրավիճակից՝ այս պահին արդիական են այն խորհուրդները, որոնք հրապարակում ենք մեր ամենօրյա հաղորդագրություններում։ Բնականաբար, ցանկացած մարտահրավերի դեպքում փոխվում են խորհուրդները, ուղղությունները և գործողությունները»։

Անհանգստություն արտահայտողները խոսում են նաև այն մասին, որ կորոնավիրուսի գաղտնի շրջանում ախտանշանները նկատելի չեն: Իսկ եթե հավաքի ժամանակ, Աստված մի արասցե, վարակված մարդ լինի, ու ինքն էլ չիմանա այդ մասին, սա պոտենցիալ վտանգ չէ՞, հարցնում ենք:

«Եթե-ներով չենք առաջնորդվում»,- ասացին նախարարությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

Լրահոս

Դիտել ավելին