Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում իրականացվել է նոր կորոնավիրուսի 95 հետազոտություն՝ բոլորը բացասական արդյունքով․ ԱՆ

27 Փետրվար, 2020 18:33
ՀՀ-ում իրականացվել է նոր կորոնավիրուսի 95 հետազոտություն՝ բոլորը բացասական արդյունքով․ ԱՆ

Փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ: Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575  դեպք:

Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:

Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ: 

Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին