Կարևոր իրադարձություններ

Այսօր ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի իրավունքից օգտվելու հնարավորության վերջին օրն էր․ որևէ դատավոր դիմում չի ներկայացրել

27 Փետրվար, 2020 18:16
Այսօր ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի իրավունքից օգտվելու հնարավորության վերջին օրն էր․ որևէ դատավոր դիմում չի ներկայացրել

ՍԴ որևէ անդամ հրաժարականի դիմում չի ներկայացրել Ազգային ժողով։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնել են ԱԺ աշխատակազմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից օգտվելու հնարավորության վերջին օրն էր։

Հիշեցնենք, որ հրաժարական տալու դեպքում ՍԴ անդամներն ու Հրայր Թովմասյանը անցնելու էին վաղաժամ կենսաթոշակի՝ ստանալով իրենց աշխատավարձի չափ թոշակ ու հավելավճարներ։

Առավել մանրամասն՝ սկզբնազբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին