«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։
Ասատրյանն ասել է` դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։
«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար»,- ասել է ԲԿ տնօրենը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել: