Կարևոր իրադարձություններ

Թրամփը խորհուրդներ է տվել` ինչպես չվարակվել կորոնավիրուսով

27 Փետրվար, 2020 11:10
Թրամփը խորհուրդներ է տվել` ինչպես չվարակվել կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել լվանալ ձեռքերը և չդիպչել ամեն ինչի, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինչպես հավանաբար լսել եք, ես դա հաճախ եմ անում, բայց միևնույն է, դուք պետք է լվանաք ձեր ձեռքերը, ձեռքերը մաքուր պահեք: Պարտադիր չէ ձեռք տալ ամեն բազրիքի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Այսինքն՝ կան որոշակի բաներ, որոնց պետք է հետևել մրսածության ժամանակ»,- այսօր ասել է նա լրագրողներին:
Թրամփը պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մոտեցել մի մարդ, ում հետ նրանք երկար ժամանակ չէին հանդիպել:

«Նա ինձ գրկեց, համբուրեց: Ես հարցրի. «Քեզ լավ ե՞ս զգում»: Նա ասաց. «Ոչ: Բարձր ջերմություն և ուժեղ մրսածություն ունեմ»: Ես ներողություն խնդրեցի և գնացի ձեռքերս լվանալու»,- Թրամփը այդ տեսարանը պատկերեց դահլիճի ծիծաղի ներքո:

 

Լրահոս

Դիտել ավելին