Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը. Պոմպեո

27 Փետրվար, 2020 10:45
ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «վերջ տալ Ղրիմի օկուպացիային»: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարության մեջ. հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինչպես ընդգծվում է 2018 թվականի հուլիսի մեր «Ղրիմի հռչակագրում», Միացյալ Նահանգները երբեք չի ընդունել և չի ընդունի Ռուսաստանի պահանջը թերակղզու նկատմամբ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել Ղրիմի օկուպացիան», - ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգեց Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք պայմանավորված էին 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրավիճակով:

Ըստ ամերիկացի առաջնորդի՝ Ռուսաստանի գործողությունները և քաղաքականությունը՝ «ներառյալ Ղրիմի բռնակցումը և ուժի գործադրումը Ուկրաինայում, շարունակում են ծայրահեղ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին