Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում բացվել է ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքը (լուսանկարներ)

07 Հոկտեմբեր, 2015 15:51
Մայրաքաղաքում բացվել է ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային նախաքննություն» համակարգին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին