Կարևոր իրադարձություններ

Զելենսկին խոստովանեց, որ մոտ ժամանակներս Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը

26 Փետրվար, 2020 14:50
Զելենսկին խոստովանեց, որ մոտ ժամանակներս Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը

Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկին խոստովանել է, որ Կիևի իշխանությունները մոտ ապագայում չեն կարողանա վերադարձնել Ղրիմը. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Նա նշեց, որ ամեն ինչ անելու է, որ Ուկրաինայի դրոշը ծածանվի Ղրիմի վրա, սակայն հորդորեց, որ այժմ ուշադրություն դարձնեն այլ հարցերի:
«Սա բարդ խնդիր է, որը հնարավոր չէ լուծել վաղը, բայց կան բաներ, որոնք մենք պետք է անենք այսօր», - ասաց Ուկրաինայի առաջնորդը:
Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ Ղրիմի վերադարձը Ուկրաինայի ազգային գաղափարի բաղկացուցիչ մասն է:
«Այսօր մենք անում ենք հնարավոր ամեն ինչ ՝ Դոնբասում պատերազմը ավարտելու համար, և մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան, սակայն դա դեռ չի նշանակում, որ Ղրիմի հարցը հանվում է օրակարգից, կամ կարող է դառնալ Դոնբասում և Ուկրաինայում խաղաղության հաստատման գինը», - հավելեց Զելենսկին:

 

Լրահոս

Դիտել ավելին