Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են. «Հրապարակ»

25 Փետրվար, 2020 08:32
Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, ի՞նչ կանեք՝ հարցրինք ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։

«2-րդ փուլը մենք հավանական ենք համարում եւ այդ փուլում տեսնում ենք ՀՅԴ թեկնածուին, իսկ թե մյուս երկրորդն ով կլինի, կերեւա»: Ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ` Մասի՞սը, թե՞ Արայիկը։ «Երկուսն էլ հոգեհարազատ են»: Ունեք 1 ընտրություն։ «Կորոշենք»:

Որոշումը միայն Արցախի ՀՅԴ ԿԿ-ի՞նն է, թե՞ ընդհանուր ՀՅԴ-ինը։ «Քաղաքական նման կարեւոր որոշումները կայացվում են միասնական` Բյուրոյի հետ համատեղ»: Դա չի՞ դիտվի որպես Արցախի ներքին խնդիրներին միջամտություն։ «Մենք մեկ կուսակցական կառույց ենք՝ Արցախի ԿԿ-ի պատկերացումները կլինեն ուղղորդիչ»:

Տեսակետ կա, որ Արցախում եւս կսկսեն «քայլել»՝ «նոր արցախականները»։ «Եթե քայլելու ուղղությունը դեպի սահման է, դեպի ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների ուղղություն, մենք միշտ պատրաստակամ ենք միանալու նրանց, բայց եթե նրանք կքայլեն դեպի Ստեփանակերտ` նախագահական, կառավարական ապարտամենտներ` սեփական շահերը պարտադրելու, այդ պարագային Դաշնակցությունը բոլորովին այլ դիրքորոշում կդրսեւորի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին