Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդ կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է

25 Փետրվար, 2020 00:00
Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդ կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է

Իրանից Ադրբեջան տեղափոխված ևս երկու անձ կորոնավիրուսի վարակման կասկածով հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը։

Տեղեկատվության համաձայն՝ նրանց հատուկ բուժհաստատություն են տեղափոխել։

Նրանք ժամանել են Իրանի այն շրջանից, որտեղ համաճարակ չի նկատվում։ Նրանցից ոչ ոք չի շփվել կորոնավիրուսով հիվանդների հետ։ Նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելու պատճառը մարմնի ջերմաստիճանի թեթևակի բարձրացումն է եղել, որը ֆիքսվել է պետական սահմանը հատելու ժամանակ։

Ադրբեջանի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ ներկայումս նրանց մարմնի ջերմաստիճանը կարգավորվել է, առողջական խնդիրներ չունեն, սակայն բժիշկների հսկողության տակ են։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ավելի վաղ ևս երկու հոգի է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածով։ Նրանցից մեկը Ադրբեջանի քաղաքացի է, որն աշխատում է Իրանում, մյուսը՝ Իրանի քաղաքացի։ Նրանք ևս բժիշկների հսկողության տակ են։

 

Լրահոս

Դիտել ավելին