Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեչչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

24 Փետրվար, 2020 21:35
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեչչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Լեչչեի» դեմ խաղի (4:0) լավագույն ֆուտբոլիստի անունը:

Քվեարկության արդյունքում՝ կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի և «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 31-ամյա հայ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով շրջանցել է Էդին Ջեկոյին, Ալեքսանդր Կոլարովին և Չենգիզ Ունդերին։

Հիշեցնենք, որ «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին