Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է․ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին»․ Արծրուն Հովհանիսյան

24 Փետրվար, 2020 13:56
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է․ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին»․ Արծրուն Հովհանիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։
Դեռ ավելին.
Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում»։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արծրուն Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

 

Լրահոս

Դիտել ավելին