Կարևոր իրադարձություններ

Մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը Իրան-Թուրքիա սահմանային գոտում․ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

24 Փետրվար, 2020 09:59
Մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժը Իրան-Թուրքիա սահմանային գոտում․ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Երեկ՝ փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ,  Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 4 բալ ուժգնությամբ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Հիշեցնենք, որ սա մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է Իրանում։ Երեկ՝ տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին