Կարևոր իրադարձություններ

Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը

23 Փետրվար, 2020 19:00
Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը
Թուրքիան որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով փակել Իրանի հետ սահմանն այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է թուրքական Daily Sabah-ը՝
վկայակոչելով իր աղբյուրներին:
 
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի երկու անցակետեր:
 
Նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Նովրուզի նախօրեին Վան նահանգ զբոսաշրջիկների հոսքի ֆոնին:
 
Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից:
 

Լրահոս

Դիտել ավելին