Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ-ի փրկարարները սարից 1.5 կմ պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացուն

23 Փետրվար, 2020 18:14
ՀՀ ԱԻՆ և ԿԽՄԿ-ի փրկարարները սարից 1.5 կմ պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և վնասվածք է ստացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը, բարձրացել է սարը. փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով Հովսեփ Մ.-ին (ծնված 2006թ.) պատգարակով մոտ 1.5 կմ անվտանգ իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին