Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպանությունը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

23 Փետրվար, 2020 12:42
Հեղինակ՝ Իրանում ՀՀ դեսպանություն
Իրանում ՀՀ դեսպանությունը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը:

Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի»,- ասված է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին