Կարևոր իրադարձություններ

Գրպանահատը բերման է ենթարկվել Երևանի Արտաշիսյան փողոցից, գողոնը հայտնաբերվել է

22 Փետրվար, 2020 13:19
Գրպանահատը բերման է ենթարկվել Երևանի Արտաշիսյան փողոցից, գողոնը հայտնաբերվել է

Փետրվարի 21-ին՝ ժամը 17.05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 65-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երթուղային ավտոբուսների մի ուղևորուհու պայուսակից գողացված դրամապանակը:

Պարզվել է տուժողի ինքնությունը և ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին