Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

22 Փետրվար, 2020 10:43
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Իտալիայում

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակումից հետո մահվան ելքով առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Il Corriere della Sera-ն։

Նոր տեսակի կորոնավիրուսի զոհն է դարձել 78-ամյա իտալացի մի տղամարդ, ով հայտնվել էր հյուսիսային Պադույա քաղաքի մոտակա հիվանդանոցներից մեկում։ Նրա 67-ամյա կինը նույնպես հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի 10 քաղաքներում, որտեղ գրանցվել է վարակման 14 դեպք, փակել են դպրոցները, մանկապարտեզները, խանութները և հասարակական նշանակության այլ օբյեկտներ։

 

Լրահոս

Դիտել ավելին