Կարևոր իրադարձություններ

Լուսաձոր համայնքի ղեկավաը ապօրինի կերպով հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն․ ոստիկանություն

21 Փետրվար, 2020 22:46
Լուսաձոր համայնքի ղեկավաը ապօրինի կերպով հողատարածքներ է վաճառել տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն․ ոստիկանություն

Ոստիկանության Իջևանի բաժնի փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում  են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել  տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել , որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին