Կարևոր իրադարձություններ

Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է իր մեղքը․ պաշտպան

21 Փետրվար, 2020 19:18
Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է իր մեղքը․ պաշտպան

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ապօրինի որդեգրումների և կաշառքի համար մեղադրվող՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։ Նիստին հարցաքննվել են վկաները:

Դատական նիստի ավարտից հետո Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը ասել է, որ Հանրապետական ծննդատան տնօրենը ընդունում է մեղքը կաշառք տալու դրվագով:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առևւտրային կաշառք):   

 

 

Լրահոս

Դիտել ավելին