Կարևոր իրադարձություններ

Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Ռոմանոս Պետրոսյան

20 Փետրվար, 2020 17:57
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում:

Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ իմ կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ազգային Անվտագության Ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:

Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին