Կարևոր իրադարձություններ

Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով․Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

20 Փետրվար, 2020 15:05
Ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով․Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 19-ին բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ստուգել են Աչաջուր գյուղի 39-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-52-04» մակնիշի մեքենան: Վառելափայտը քողարկված է եղել 80 պարկ թեփով: Վարորդը փայտանյութի օրինականությունը փաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել փետրվարի 10-ին, իրենց գյուղի հարակից անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին