Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Հովիկ Աբրահամյանի եղբոր մասնակցությամբ. վերջինս հոսպիտալացվել է

19 Փետրվար, 2020 18:25
Ավտովթար Հովիկ Աբրահամյանի եղբոր մասնակցությամբ. վերջինս հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները հոսպիտալացվել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Lexus-ը վարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ռաֆիկ Աբրահամյանը, ում ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է և բախվել է 07-ին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է Volkswagen-ին ու Opel-ին: 

Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կաքում՝ Shamshyan.com

 

Լրահոս

Դիտել ավելին