Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է գրանցվել

18 Փետրվար, 2020 18:27
Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է գրանցվել

Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ, որի փաստացի իմաստը ցեղասպանության ճանաչումն է։ Ուկրաինան մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նոր նախագիծը ներկայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Դարիա Վոլոդինան։ Նա իր նախագիծը հիմնավորել է նրանով, որ ցեղասպանությունն այնքան մեծ ցավ ու վիշտ է, որ հնարավոր չէ այդքան տևական ժամանակ չնկատելու տալ այն։

Նմանատիպ նախագծեր Ուկրաինայի խորհրդարան ներկայացվել են նաև նախկինում, սակայն դրանք հաստատում չեն ստացել։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին