Կարևոր իրադարձություններ

Նոր հրաժարական Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից

18 Փետրվար, 2020 11:57
Հեղինակ՝ Վարդգես Զուռնաչյան
Նոր հրաժարական Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմից

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,

անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։
Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին։

Հարգանքով՝ Վարդգես Զուռնաչյան»

 

Լրահոս

Դիտել ավելին