Կարևոր իրադարձություններ

Խոշոր, շղթայական ավտովթար Զովունիում․ իրար են բախվել 6 մեքենաներ, կան վիրավորներ

18 Փետրվար, 2020 10:59
Խոշոր, շղթայական ավտովթար Զովունիում․ իրար են բախվել 6 մեքենաներ, կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Թիվ 30 երթուղին սպասարկող Գազելը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոլատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել են 2 մարտական հաշվարկով, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել։ 

Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին