Կարևոր իրադարձություններ

Diamond Princess-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 99 դեպք

17 Փետրվար, 2020 13:53
Diamond Princess-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 99 դեպք

Ճապոնական Յոկոհամա քաղաքի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող Diamond Princess զբոսանավում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ևս 99 դեպք: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Զբոսանավում կարանտին է սահմանվել այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին ուղևորներից մեկի մոտ հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուս: Այս պահին նավի ուղևորների և անձնակազմի անդամների շրջանում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 355-ի։

Դեռևս տեղեկություններ չկան վարակվածների քաղաքացիության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին