Կարևոր իրադարձություններ

Վահագն Վերմիշյանի պաշտպանը բողոքարկել է կալանավորելու մասին որոշումը

17 Փետրվար, 2020 12:44
Վահագն Վերմիշյանի պաշտպանը բողոքարկել է կալանավորելու մասին որոշումը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այս մասին հայտնում է Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով  5 դեպքով խոշոր և  առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին