Կարևոր իրադարձություններ

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին». Աննա Հակոբյան

17 Փետրվար, 2020 10:45
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով՝ մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։ Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդները նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։ 

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին, ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանը։ Որպես մահվան պատճառ է նշվում կաթվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին