Կարևոր իրադարձություններ

Լևոն Քոչարյանի կոչը ԱԱԾ-ին

16 Փետրվար, 2020 18:49
Հեղինակ՝ Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանի կոչը ԱԱԾ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նմամ գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:
Նման գրառում տարածողները կամա, թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»:

На изображении может находиться: 2 человека, текст

 

 

Լրահոս

Դիտել ավելին