Կարևոր իրադարձություններ

Հայիթիում մանկատան հրդեհը 15 երեխայի կյանք է խլել

15 Փետրվար, 2020 10:07
Հայիթիում մանկատան հրդեհը 15 երեխայի կյանք է խլել

Հայիթիի եկեղեցիներից մեկին կից մանկատանը բռնկված հրդեհը 15 երեխայի կյանք է խլել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։

 

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու։ Պատճառը կարող է լինել մոմերի օգտագործման հետևանքով առաջացած դժբախտ պատահարը։

Երեխաներից 2-ը մահացել են տեղում, ևս 13-ը՝ հիվանդանոցում, շնչառական խնդիրների պատճառով։ Նշվում է, որ հաստատությունը գործել է առանց իշխանությունների թույլտվության։ Դեպքի պահին ներսում գտնվել է 66 երեխա և 3 մեծահասակ։

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին