Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 21-ին կկայանա «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի աճուրդը․ մեկնարկային գինն ավելի քան 7 մլրդ դրամ է

14 Փետրվար, 2020 20:00
Փետրվարի 21-ին կկայանա «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի աճուրդը․ մեկնարկային գինն ավելի քան 7 մլրդ դրամ է

 «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից։

Շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին։ Շենք շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն  134  հազար 910 դրամ է:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին