Կարևոր իրադարձություններ

Westerdam նավը թույլ են տվել ափին մոտենալ․ կորոնավիրուսի կասկածը չի հաստատվել

14 Փետրվար, 2020 14:43
Westerdam նավը թույլ են տվել ափին մոտենալ․ կորոնավիրուսի կասկածը չի հաստատվել

1455 ուղևոր և անձնակազմի 802 անդամ ի վերջո թույլտվություն են ստացել իջնել ցամաք այն բանից հետո, երբ նավի վրա նոր կորոնավիրուսի վարակակիրների առկայության մասին կասկածը չի հաստատվել։ Westerdam նավը թույլ են տվել կայանել Կամբոջայի ափերի մոտ։

Նավի ուղևորներից 20-ի մոտ կասկածում էին նոր մահացու վիրուսի առկայություն, և որևէ երկիր թույլ չէր տալիս, որ նավը մոտենա իր ափերին։ Ճապոնիայի, Ֆիլիպինների, Թայվանի, Թաիլանդի ու Գուամի իշխանությունները արգելել էին նավի մուտքն իրենց նավահանգիստներ։

Արդյունքում՝ նավը շարունակում էր տաժանակիր «զբոսանքը», մինչև կլրանար անհրաժեշտ 14 օրը։ Դա վիրուսի գաղտնի շրջանն է։ 14 օրվա սպասումից հետո 20 «կասկածյալներից» ոչ մեկի մոտ վիրուսի առկայության ստուգումները չեն գտել վիրուսի հետքեր։

Երեկոյան նավի անձնակազմը և ուղևորները՝ 2257 մարդ, ափ են իջել Կամբոջայի Սիանուկվիլ նավահանգստում։

 

Լրահոս

Դիտել ավելին