Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը

13 Փետրվար, 2020 19:10
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան բազմոլորտ համագործակցությունը ակտիվորեն զարգանում է և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:

Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում աջակցելու ընդհանուր հանձնառության համատեքստում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականին: Քննարկվել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ու թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշվող բարեփոխումները:

ՀՀ փոխվարչապետը ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին