Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1353-ի. 1 օրում վիրուսի կտրուկ աճ է արձանագրվել

13 Փետրվար, 2020 12:50
Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1353-ի. 1 օրում վիրուսի կտրուկ աճ է արձանագրվել

Նոր տիպի կորոնավիրուսը Չինաստանում շարունակում է տարածվել: Հրապարակված վերջին տվյալներով, զոհերի թիվը միայն Հուբեյում արդեն հասնում է 1310-ի, երկրի ամբողջ տարածքում՝ 1353-ի:

1 օրում երկրում գրանցվել է վիրուսի տարածման ռեկորդային աճ: Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները, մեկնաբանելով վարակվածների թվի աճի կտրուկ տեմպերը, նշել են, որ դա պայմանավորված է նոր մեթոդներով ախտորոշման հետ: Եթե մինչ այս, վիրուսի հայտնաբերման համար մի քանի օր էր անհրաժեշտ, ապա նոր մեթոդոլոգիան թույլ է տալիս առավել արագ եւ առավել արդյունավետ հայտնաբերել վիրուսի առկայությունն օրգանիզմում:

 

Լրահոս

Դիտել ավելին