Կարևոր իրադարձություններ

Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել․ Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

12 Փետրվար, 2020 19:37
Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել․ Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարնալով նախորդ նիստին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդես եկավ հետևյալ հարցադրմամբ․

«Եթե պիտի գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ հետո արդարանաք, ասեք՝ չէ, ես սենց չեմ ասել, նենց եմ ասել: Իմաստը ո՞րն էր դրա: Մի բան էլ՝ կարող ա՞ Ձեր «Ֆեյսբուք»-ի ըքաունթը գողացել են: Էդ ինչ բան ա՝ Խորհրդարանի աշխատանքը տենց անլրջացնել»։

Ի պատասխան, վարչապետն ասաց․

«Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ որ ինքը նստած է եղել։ Նայենք Ձեր տոնը, Ձեր բառապաշարը, և համեմատենք հիմիկվա հետ, այո, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը բերել է Ձեզ, գոնե ընդունեք դա։ Դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել, ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև որևէ վարչապետի ներկայությամբ։ Հովիկ Աբրահամյանի, մյուսների ներկայությամբ Ձեր խոսակցության տոնայնությանը և հիմիկվա տոնայնությունը։ Ես հասկանում եմ, կարող է Ձեր աթոռից է, որ ոգեշնչում է առաջանում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին