Կարևոր իրադարձություններ

Արմեն Նազարյանի որդին՝ 18 ամյա Էդմոնը, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

11 Փետրվար, 2020 21:37
Արմեն Նազարյանի որդին՝ 18 ամյա Էդմոնը, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն  հանդես եկավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը:  Եզրափակիչ գոտեմարտում 18-ամյա Էդմոնը հաղթել է ռուսաստանցի Վիտալի Կաբալոևին և դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Սնորր Հարսեմ Լունդին: Այնուհետ 1/4 եզրափակչում Էդմոնը 14-2 հաշվով հաղթել էր իտալացի Ջիովաննի Ֆրենիին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ  էլ տուշեով հաղթել էր աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ելդանի Ազիզլիին:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին