Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին

09 Փետրվար, 2020 18:18
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածած հայտարարությունից։

Հայտարարությունում մասնավորապես նշված է․

«Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:

Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք»:

 

Լրահոս

Դիտել ավելին