Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    517,5
    525,5

  • RUB

    7,2
    7,4

Կարևոր իրադարձություններ

«Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է»․ Արամ Սարգսյան

07 Փետրվար, 2020 23:47
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
«Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի ՍԴ դատավորներ, 2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու դատական իշխանության մեջ շարունակում են պաշտոնավարել շատերը:

Իշխանությունը փորձեց հնարավորը՝ անգամ հանրային ընկալումներում խոցելի առաջարկների միջոցով ձեզ ինքնակամ հեռանալու հնարավորություն ընձեռելով։ Դուք այսօր էլ ունեք այդ հնարավորությունը՝ երկիրը չկանգնեցնել ակնհայտ արդյունքով երկընտրանքի առաջ, և արժանապատիվ հեռանալ։ Հայաստանում գործող գրեթե բոլոր և ԱԺ-ում ներկայացված 3 կուսակցություններն էլ կողմ են ՍԴ կազմի փոփոխությանը, դեմ են միայն փոփոխության ձևերին։

Ձեր մնալուն կողմ են նախկինները, որ քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելով հեռացան, բայց ձեզ հորդորում են մնալ մի խրամատում, որից իրենք առաջինը դուրս եկան:

Հասկանալով նաև ձեր անձնական կյանքին խառնվելու, ոստիկանական մեթոդներով ձեզ որոշում պարտադրելու մեթոդներից ձեր բնական վիրավորվածությունն ու նեղացածությունը, այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետությունը արհեստական հակադրությունից և ցնցումներց հետ պահելու գիտակցությունը գերակշռող կլինի։ Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին