Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ նախագահը հանդիպել է ԱԺ նախագահի հետ. Մուկուչյանը ներկայացրեց, թե ինչի շուրջ է եղել քննարկումը

07 Փետրվար, 2020 13:32
ԿԸՀ նախագահը հանդիպել է ԱԺ նախագահի հետ. Մուկուչյանը ներկայացրեց, թե ինչի շուրջ է եղել քննարկումը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք քննարկե՞լ են Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը, Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանուր հարցեր են քննարկել:

«Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,- ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի:

«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին