Կարևոր իրադարձություններ

Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից

06 Փետրվար, 2020 17:13
Տասն օր կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկը մահացել է գերհոգնածությունից

Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: Այդ մասիn տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ 28-ամյա Սուն Ինցզեն աշխատում էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել է դրանով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել է հանրակացարան ու մահացել:

Նրա 29-ամյա քույրը գտնվում է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ է՝ փակ է կարանտինով: Նա իրեն մեղադրում է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին