Կարևոր իրադարձություններ

Արմեն Մուրադյանն անդրադարձել է բժշկական համալսարանում ԱԱԾ-ի հայտնաբերած չարաշահումներին

06 Փետրվար, 2020 15:07
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Արմեն Մուրադյանն անդրադարձել է բժշկական համալսարանում ԱԱԾ-ի հայտնաբերած չարաշահումներին

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է համալսարանում Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված բացահայտումներին։

«149.270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք է արձանագրվել տարեկան շուրջ 13 միլիարդ շրջանառություն ունեցող հաստատությունում

Նշեմ, որ ուսումնասիրության է ենթարկվել 2015-2018 թվականները՝ 4 տարի՝ շուրջ 52 միլիարդ դրամ, ինչի արդյունքում, 2016-2018 թվականներին արձանագրվել է 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ «չարաշահման» դեպք և նախկին աշխատակազմի ղեկավարին և տնտեսական բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ հիվանդանոցի աղբահանության հետ կապված։

Նշեմ, որ 149,270 ՀՀ դրամի ենթադրյալ չարաշահման մասով էլ պատրաստվում ենք վիճարկել։

Համոզված եմ, վստահում եմ մեր իրավապահներին, որ կվարեն անաչառ քննություն և վերջնարդյունքում կhստակեցվեն բոլոր մանրամասները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Մուրադյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին