Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետի որոշմամբ Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. պաշտոնական

06 Փետրվար, 2020 13:30
ՀՀ վարչապետի որոշմամբ Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մինչ վարչապետի որոշման հրապարակումը՝ փոխնախարար Անափիոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պաշտոնից ազատվելու պատճառների մասին գրառում էր կատարել՝ նշելով, որ ընդունվել է Հարվարդի համալսարան եւ հեռանում է պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին