Կարևոր իրադարձություններ

Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով նախատեսվում է ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման դադարեցում

05 Փետրվար, 2020 17:50
Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով նախատեսվում է ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարման դադարեցում

ՀՀ Ազգային ժողովի կայքում այսօր շրջանառության մեջ է դրվել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն նախագծի հեղինակներն առաջարկում են Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»»:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում կավարտվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների (բացառությամբ Վահե Գրիգորյանի ու Արման Դիլանյանի) պաշտոնավարումը:

Նախագիծը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին