Կարևոր իրադարձություններ

«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ». ամերիկացի բլոգերը` Արցախ կատարած ճանապարհորդության մասին (տեսանյութ)

05 Փետրվար, 2020 15:39
«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ». ամերիկացի բլոգերը` Արցախ կատարած ճանապարհորդության մասին (տեսանյութ)

ԱՄՆ Մայամի քաղաքից հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը Հայաստանից Արցախ ճանապարհորդության մասին YouTube կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել:

Հոֆմանը գիդի`Լուսինեի հետ միասին Իջևանից Դիլիջանի թունելով հասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Արցախ:

Ուղեկցորդը Հոֆմանին բացատրել է, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի պատմական, իսկական անունն է, որը հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ ժամանակներից:

Բլոգերի վրա առաջին տպավորությունն արցախյան բնությունն է թողել. բարձր ժայռերը, սարերի վրայի ծառերն ու նեղ ճանապարհները հիացրել են նրան:

«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ»,- նշում է բլոգերը: 

Հոֆմանն Արցախում ավանդական ժենգյալով հաց է փորձել. «Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո տեղական ավանդական հացը փորձեցինք: Դրանում տեղական 17 տեսակի խոտ են օգտագործում: Այն սպանախի և  կաղամբի համ ունի, շատ թեթև և առողջ սնունդ է: Հավանեցի: Սա «ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել եմ»:

ԱՄՆ-ից ժամանած բլոգերն Արցախում նաև հայքինգով է զբաղվել, թռել է քաղաքների վրայով և այցելել պատմական վայրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին