Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը և նրա հետ հեռացել

05 Փետրվար, 2020 14:11
ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը և նրա հետ հեռացել

Այսօր առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: Ավելի ուշ Վերմշյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է շենքից, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

ՀԺ-ի թղթակիցը հայտնում է, որ քննչական գործողությունները, ըստ էության, ավարտված են: Վերմիշյանի աշխատասենյակում այլևս ոչ ոք չկա, դուռն էլ կնքված է:

Թե ինչ քրեական գործի շրջանակում է ԱԱԾ-ն խուզարկություն իրականցրել Վերմիշյանի աշխատասենյակում, հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին