Կարևոր իրադարձություններ

ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

05 Փետրվար, 2020 11:15
ՀՀ երկրորդ քաղաքացին Չինաստանից տարհանվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով

Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումն իրականացվելու է Ռուսաստանի աջակցությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, որոնց թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի, ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

ՌԴ օդատիեզերական ուժերի առաջին ինքնաթիռը,  որում գտնվում են Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված անձինք, վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում: Առաջին ինքնաթիռով տարհանվել է 80 մարդ:

Օդատիեզերական ուժերի երկրորդ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Արևելյան ռազմական օկրուգի օդանավակայանում: Երկրորդ ինքնաթիռը տարհանել է 64 մարդու: Վերալիցքավորումից հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը և վայրէջք կկատարի Տյումենում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին