Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները (լուսանկար)

05 Փետրվար, 2020 10:11
Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները (լուսանկար)

Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան խան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են:

 Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան ան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցումապնդում է հղել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Մեջլիսի հայ պատգամավորը հարցադիմումի մեջ նախ իր մտահոգություններն է հայտնել հայկական շենքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, մասնավորապես շեշտելով, որ շենքը մասնավոր մի կասկածելի ընկերության հյուրանոց դարձնելու նպատակով վարձակալության է տրվել այն պայմաններում, որ շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում: Ապա հիշեցրել, որ հասարակության մեջ հիմնավոր մտահոգություններ կան առ այն, որ պատմական շենքի համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ այն վերանորոգումը, որը պետք է արվի «Սանասարյան խան»-ը հյուրանոց դարձնելու համար:

Փայլանը հետաքրքրվել է թուրք նախարարից, թե արդյոք նրա ղեկավարած գերատեսչությունը հաստատելու է շենքի վարձակայությունը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող իրավական գործընթացը:

Փայլանը Էրսոյին հարցեր է ուղղել նաև վարձակալության մրցույթը մամուլի համար փակ անցկացնելու պատճառների, մրցույթում հաղթող ճանաչված ընկերության առաջարկած պայմանների, ինչպես նաև այն մասին, թե ինչ իրավական հարաբերություններ կարող են ունենալ պատրիարքարանը և վարձակալության մրցույթը շահած կազմակերպությունն այն դեպքում, եթե դատարանը պատրիարքարանին հետ վերադարձնի «Սանասարյան խան»-ի նկատմամբ սեփականության իրավունքները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին